Երևանում ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր

«Երևանում ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են երեք հարուցիչներից. դրանք շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե 100 տոկոսով վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Երկրորդը շինարարությունն է, որն արդեն Երևանում շատ մեծ ծավալների է: Նախորդ տարի 4000-ից ավելի շինթույլտվություն է տրվել միայն Երևանում, և պարտավոր ենք ճիշտ բանաձևը գտնել և խնդիրը լուծել, որպեսզի փոշու հետ կապված իրավիճակը լինի նվազագույնը կառավարելի: Երրորդը տրանսպորտն է, որը մեծ քանակով ավելացել է»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ կա տրանսպորտային ռեֆորմի օրակարգ, որով հասարակական տրանսպորտը ավելի մեծ առավելություն է ստանալու մեծաքանակ ավտոմեքենաների նկատմամբ:

«Եվ, եթե, օրինակ, մեկ «MAN» ավտոբուսը կարող է տեղափոխել նույնքան մարդ, ինչքան 80 մարդատար ավտոմեքենան, կարծում եմ, այն քայլերը, որ իրականացնում ենք, արդարացված են, և պետք է շարունակենք այդ ընթացքը»,- նկատեց Տիգրան Ավինյանը:

Տեսանյութեր

Լրահոս