Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերն Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի հետևանքով ձերբակալված Սամվել Վարդանյանին Քննչական կոմիտեից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դաժան ծեծի էին ենթարկել։
«Գայանե Հակոբյանը ենթարկվում է քաղաքական հալածանքների: Այս ամբողջ գործընթացը շարունակությունն է իշխանություն կոչեցյալների՝ զոհված հերոսների ծնողների նկատմամբ վերաբերմունքի, որը շատ լավ տեսել ենք Եռաբլուրում»,- 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյան որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման դեպքի կապակցությամբ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի շուրջ զարգացող իրադարձությունների առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը: