«Կարող է՝ շատերը չխոսեն, շատերը չարտահայտվեն, շատերը պատերի տակ արտահայտվեն, բայց մարդիկ հիշում են, չէ՞, մենք ինչ ենք ունեցել, ինչպիսի բանակ ենք ունեցել, ինչպիսի հեղինակություններ են եղել, ինչպիսի հնարավորություններ են եղել, ի վերջո՝ զորահանդեսներ են եղել, ի վերջո՝ մարդիկ են ծառայել տարբեր զորատեսակներում, և այլն, և ասել՝ որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ մենք գնացել ենք, Հնդկաստանից գնումներ ենք արել, գիտեք, դա պարզապես անարգանք է մարդկանց նկատմամբ՝ այդ ափաշքյարա խաբելը, մոլորեցնելը, և, ի վերջո, բանակի մարտունակությունը, հնարավորություններն ու կարողությունները նաև երևում են կոնկրետ գործողությունների ժամանակ»։
«Միայն այս մի փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվի, դա մեր ժողովրդի համար առնվազն պիտի ահազանգ լինի, SOS լինի, խելքի գալու հրահանգ պիտի լինի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։