Բաժիններ՝

Բլղուրով ու սնկով լցոնած դդմիկներ

Բաղադրիչները՝

  • դդմիկ- 3 հատ
  • բլղուր- 0,5 բաժակ
  • սոխ- 1 գլուխ
  • շամպինյոն- 200 գ
  • գազար- 1 հատ
  • պանիր- 50 գ
  • ջուր- 1 բաժակ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ- 50 մլ

Պատրաստման եղանակը

Դդմիկները լվացեք, պոչերի մասը կտրեք, որպեսզի հարթ մակերես ստանան: Դդմիկներից յուրաքանչյուրը 3 մասի բաժանեք, փոքր գդալով միջուկը հանեք, որպեսզի դդմիկները բաժակների տեսք ստանան:

Աղաջրի մեջ եփեք բաժակները մինչև մի փոքր փափկելը՝ մոտ 2-3 րոպե: Հանեք ջրից, թողեք հովանան:

Կարդացեք նաև

Միջուկի համար շամպինյոնները կիսեք, մեջտեղի հատվածից 9 շերտ առանձնացրեք պահեք, մնացածը մանր կտրատեք:

Սոխն ու գազարը խորանարդաձև կտրատեք:

Դդմիկներից հանած միջուկի կեսն էլ կտրատեք, մյուսը կեսը պետք չի գալու:

Բլղուրը փոքր քանակի բուսական յուղի մեջ մոտ 10 րոպե տապակեք: Ապա ավելացրեք ջուրը, աղը և միջին ուժգնության կրակի վրա կափարիչի տակ եփեք մինչև հեղուկի գոլորշիանալը:

Շամպինյոնը գազարի, սոխի և դդմիկի կտրտած միջուկի հետ տապակեք մինչև պատրաստ լինելը:

Տապակած բանջարեղենին ավելացրեք բլղուրը, աղն ու աղացած սև պղպեղը, խառնեք ու մոտ 5 րոպե տապակեք:

Տապակի մեջ կարագ քսեք, դդմիկից բաժակների մեջ լցրեք պատրաստած միջուկը, վրան քերած պանիր լցրեք, դրեք շամպինյոնի շերտերն ու վրան բուսական յուղ քսեք: Տապակը մոտ 15 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:

Ջեռոցից հանեք, տեղադրեք մեծ ափսեի մեջ ու մատուցեք:

Տեսանյութեր

Լրահոս