«Զանգերի բովանդակությունը նույնն է, ճանաչում են անձանց, որոնց զանգել են, անուններով են նրանց դիմում: Այսինքն՝ թիրախավորում են կոնկրետ անձանց, բայց թե ոնց են նրանց հեռախոսահամարը գտնում, մեզ համար այդքան էլ հասկանալի չէ, փորձում ենք մեթոդաբանությունը ներկա դրությամբ հասկանալ: Ֆրանսիայի, Հոլանդիայի, Մեծ Բրիտանիայի մեր գործընկերների հետ կապ ենք հաստատել, փորձել ենք հասկանալ՝ արդյոք նման տեսակի հեռախոսազանգեր կամ նման արշավներ իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ, և ներկա դրությամբ մեզ հասանելի տեղեկատվությամբ՝ միայն Գերմանիայում է այս ամենը տեղի ունենում: Բայց պարզ չէ, թե ինչու է հենց Գերմանիայում այս ամենը տեղի ունենում»:
«Մենք ունենք բազմաթիվ պահանջներ, որոնք կարող ենք տարբեր ինստիտուտներով բարձրաձայնել: Հասկանում եմ, որ ռեսուրսների պակաս ունենք: Սփյուռքում ունենք այդ ռեսուրսը, բայց արդեն քանի տարի Սփյուռք և պետություն համագործակցությունը տեղի չի ունենում: Մեկ իրավաբանը Սփյուռքում, որն ինքնակամ գործողություն է կատարում ՀՀ շահերի համար, դառնում է թիրախ թուրքական և ադրբեջանական համայնքների համար, և այդ անձի անվտանգությունը դրվում է հարցականի տակ: Ես կասկածում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ անձին պաշտպանելու նպատակով որևէ գործողություն կիրականացնի: Ադրբեջանում հակառակն է»:
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ խաղաղության ամենակարևոր սկզբունքներից մեկը հենց արդարադատությունն է: