Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նախաստորագրած խաղաղության պայմանագիր կոչվածը Հայաստանի իշխանությունները համարում են խաղաղության հաստատման սկիզբ: Ավելին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք «բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր» Հայաստանի Հանրապետությունում:
Օգոստոսի 30-ը ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես «Անհայտ կորած անձանց միջազգային օրը» կամ՝ «Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր», որը 2010 թվականին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին հիշեցում։
«ՀՀ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կա՞ դատավոր, որը վարչապետի ասածը չանի։ Մեր սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն իրավական պետություն է։ Որևէ երկիր չեք տեսնի, որտեղ գործադիր իշխանության ղեկավարը դատական իշխանությանը սպառնա՝ ասելով, թե չկա նման դատավոր, որն իր ասածը չանի։ Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածը դարձյալ 10-15 տարվա ազատազրկում է նախատեսում տարածքային ամբողջականությունը զիջելուն ուղղված գործողություններ կատարելու համար։ Բա այս տարածքների հանձնումն ի՞նչ է»։
Լրագրողը նախ խնդրեց ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ և հետաքրքրվեց՝ հայկական կողմի համար ինչի՞ արտապատվիրակումը կարող է լինել ընդունելի, ի՞նչ է ենթադրում խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: