Այս տարվա սեպտեմբերին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» երկօրյա սեմինարի շրջանակում Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է տեղի ունենա անկլավների և տարածքների փոխանակում։ Իսկ օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն է հայտարարել, որ չորս «անկլավների» վերադարձը գտնվում է իրենց մշտական ուշադրության կենտրոնում:
«Կրկնում եմ՝ մեծ հաշվով, այս ամենի հետ կապված՝ նոր բան չկա, այս խոսակցությունները, իրավիճակները տեսել ենք, անցել ենք։ Ամեն ինչ նույնն է՝ կոնկրետ անկլավների հետ կապված»։