«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը և Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյանն են։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով Էրդողանի այս ելույթի մեսիջների մասին՝ ասաց, որ թուրքախոս պետությունների ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցկացվեց մի երկրում, որը, թվում է, թե որևէ կապ չունի թուրքախոս պետությունների հետ։ Բայց ըստ թուրքական տարբեր հետազոտողների՝ Հունգարիան իբրև թե կապված է թուրքախոս պետությունների հետ։
«Հայաստանը, մինչ այս իշխանությունները, աշխատանքներ էր իրականացնում, որպեսզի տարբեր պետություններ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, նաև որպեսզի այն կարևոր գործիք լինի պայքարելու ՀՀ անվտանգության համար»։
«Էքրեմ Իմամօղլուի վարկանիշը հատկապես վերջին օրերի ընթացքում բավականին բարձրացել է։ Միայն մեկ փաստ նշեմ՝ ինստագրամյան հարթակում 24 ժամվա ընթացքում նրա հետևորդների թիվն աճել է 400.000-ով, ինչը բավականին լուրջ թիվ է, ընդ որում՝ երիտասարդ զանգվածն է»,- հավելեց Մհեր Աբրահամյանը։
Երեկ Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Հանդիպումը վերածվել է բուռն վեճի, ինչից հետո Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության ԱՄՆ-ի միջամտությամբ՝ շեշտելով, որ Զելենսկին կարող է վերադառնալ Սպիտակ տուն այն ժամանակ, երբ այդ ամենին պատրաստ կլինի։ Թեժ վեճից հետո Զելենսկին լքել է Սպիտակ տունը։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանի կարծիքով՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է տեղի ունեցածը որպես դիվանագիտական հաղթանակ ներկայացնել և ցույց տալ, թե Իրանի և Ռուսաստանի հետ եկել են համաձայնության:
«Կարող ենք ասել, որ Հայաստանը Թուրքիային միջնորդ դարձնելու ճանապարհով է գնում, և Թուրքիան դառնում է ոչ թե միջնորդներից մեկը, այլ գխավոր միջնորդը։ Թուրքիան կարծես թե Ադրբեջանին էլ է հասկացնում, որ ինքն է հանդես գալու գլխավոր միջնորդի դիրքում և, օգտվելով հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից, Թուրքիան կդառնա գլխավոր միջնորդը։ Հայաստանն ապրում է դիվանագիտական մեծագույն ողբերգություն, եթե այսպես շարունակվի, ապա կապրի խորը ողբերգություն»,- եզրափակեց Մհեր Աբրահամյան։
«Եթե մենք նայենք արցախյան հակամարտության ամբողջ պատմությունը, ապա կտեսնենք, որ ողջ 30 տարիների ընթացքում Թուրքիան առանց դրական որևէ ելքի ձգտել է դառնալ միջնորդ այս հիմնախնդրի մեջ։ Այսօր ստեղծվել է մի այսպիսի իրավիճակ, որ Թուրքիան ոչ միայն Մինսկի խմբում է դառնում չորրորդ երկիրը, այլև առհասարակ դառնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների միակ միջնորդը։
«Օգտագործելով ցանկացած հարթակ և իրողություն, որը տեղի է ունենում աշխարհաքաղաքական իրավիճակում, որտեղ խառնված է Թուրքիան, նա պարբերաբար Ալիևին այս ամենի մասին հիշեցնելու է։ Եվ ոչ միայն Ադրբեջանին, այլև ամբողջ աշխարհին, որ տարածաշրջանում, հատկապես՝ Հարավային Կովկասում, սա Թուրքիայի հաղթանակն է և դա կարող է տեղի ունենալ նաև Մերձավոր Արևելքում»,- հավելեց թուրքագետը։
«Այսինքն՝ «նախապայման» եզրույթը արդեն կարելի է համարել հայ-թուրքական հարաբերությունների այսպես հին պատմության վերապրուկ, որովհետև դա չի հանդիսանում այլևս նախապայման, այլ հստակ պահանջներ են։ Վերջին շրջանում Թուրքիայի հետ զրույցները, հատկապես դրանից հետո տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ այսօր Հայաստանի հետ հարաբերություններում թելադրողը ոչ թե հայ-թուրքական հարաբերություններն են, այսինքն՝ և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի կողմից առաջ բերված դիվանագիտական խնդիրները, որոնք պետք է լուծում ստանան, այլ Թուրքիայի կողմից առաջ բերված պահանջները։