«Ինչպե՞ս կարող էր Հայոց ցեղասպանության խնդիրը զերծ մնալ հարձակումներից: Եթե դպրոցներից հանվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը, եթե Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում են ավազանի անուն ազգանունով, եթե իշխող կուսակցության պատգամավոր մեկը էլի նույն կերպ, անուն ազգանունով դիմում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ուրեմն այս համատարած բարոյական անկման շրջանակներում Հայոց ցեղասպանության խնդիրն ու նրա ընկալումները ինչպես կարող էին մնալ անձեռնմխելի մի քաղաքական ուժի կողմից, որի համար չկան սահմաններ ու արգելակներ»։
«Ինքն ո՞վ է, որ եկեղեցուն թիրախավորի, ինքն ո՞վ է, ինչացո՞ւ է: Եկեղեցին իր նմանների՞ն է տեսել և մարսել և մոռացե՛լ իրենց գոյության մասին: Այդ որտե՞ղ է պեղել Աստծուն չհավատացող հոգևորական, թող անունները, ազգանունները տա, մենք գոնե իմանանք, մենք տեղյակ չենք, հո ասելո՞վ չի:
Արցախի շրջափակման և Հայաստանին սպառնացող վտանգների, մարտահրավերների մասին Սաթիկ Սեյրանյանը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ: