Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած քաղաքական ուժը տապալել են պետական կառավարումը։ Տապալումն այս պարագայում նույնիսկ շատ մեղմ է ասված՝ անասելի աղետներ են բերել։ Այդ աղետների մասին հիմա մոդայիկ չէ խոսելը, մոդայիկն իշխանությունների համար դարձել է խաղաղության մասին խոսելը։ Բայց դա չի նշանակում, թե աղետները մոռացվել են։ Դրանք նույնիսկ տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո անհնարին է լինելու մոռացության տալ։
Կառավարության այս տարվա առաջին նիստը Նիկոլ Փաշինյանը բացեց հերթական շոուն բեմադրելով. հոխորտաց նրանց վրա, ովքեր ասում են, թե թոշակները չեն բարձրացել։ Հայտարարեց, թե երբեք Հայաստանում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։