Նոյեմբերի 26-ին Հայաստանի Փաստաբանների պալատում ձևավորված համակարգող խումբը մամուլի ասուլիս հրավիրեց՝ հանրությանը ներկայացնելով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող մի շարք գործողություններ։
Հարկատուների փողը քամուն են տալիս, յուրացնում են ու վատնում, և դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Ամենուրեք հարկերն են ծանրացնում, տույժ-տուգանքներ են ավելացնում, քաղաքացիների ու հարկատուների վրա նոր ֆինանսական բեռ են դնում, բյուջե են լցնում, որ հետո այսպես վատնեն։ Կարող են 6 մլն դոլար բյուջեից հանել ու ոչնչի համար տալ ինչ-որ երգչի։ Վեց միլիոնը տվել են ու ոչինչ չեն ստացել դրա համար։ Այնինչ՝ այդ 6 միլիոնով բազմաթիվ այլ խնդիրներ կարող էին լուծել։
«Փաշինյանն ու նրա թիմն անխնա ծախսում են բյուջեի փողերը. Օրինակ, ըստ Ֆինանսների նախարարության, եթե 2018 թվականին մեկ անձից կատարվել է 1.1 միլիարդ դրամի գնում, 2019 թվականին՝ 16 միլիարդի, ապա 2022 թվականին թիվը հասել է 17.4 միլիարդ դրամի»,- ասաց Դերզյանը։