«Գյուղերում դե ոչինչ, յոլա գնում ենք, սեզոնային մթերքը մշակում, ապրում ենք, քաղաքներում վիճակն իսկական աղետալի է։ Ընդհանուր առմամբ Արցախի վիճակը շատ վատ է, նույնիսկ մի լավ բան չկա, որ ասեմ՝ այս մեկը լավ է։ Մարդկանց վիճակը վատ է։ Կհավատա՞ք, 20 լիտր բենզինը 120 հազար դրամով է վաճառվում։ Նեղն ընկած մարդիկ, որ ստիպված են իրենց հիվանդին հասցնել հիվանդանոց կամ այլ վայր, այդքան գումար տալիս առնում են, պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է։ Մեկ լիտր ձեթն արդեն 20 հազար դրամ է, չկա։ Մարդիկ այնպիսի վիճակում են, որ իրենց երեխային սոված չթողնելու համար վերջին բանը ծախում են, որ առնեն»,- նշեց Դավիթ Դավթյանը։
Նրա խոսքով՝ որոշում կայացնողները «վերևներում» են նստած, սովորական քաղաքացիների հետ ո՞վ է խոսում։
Արդեն 145-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ։ Մի կողմից՝ Բերձորի ճանապարհը փակել են Ադրբեջանի ոստիկանության և ուժային կառույցների ներկայացուցիչները, մյուս կողմից՝ զավթելով Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ մաքսակետ են տեղադրել։
168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ գյուղի 6 բնակիչները, որոնք ապրիլի 23-ից գնացել էին Գորիս առևտուր անելու, սակայն վերադարձին ճանապարհի փակ լինելու պատճառով մնացել էին Տեղ համայնքում՝ մեկ օր հետո ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել են գյուղ։
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Բորիսը շատ խելացի, հայրենասեր տեսակ էր։ Դեռ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ լինելով անչափահաս՝ չէր ուզում դուրս գալ իր հայրենի հողից, ընկերների, համագյուղացիների հետ պայքարում էր․․․»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Արմինե Հյուսնունցը։