«Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան կոչվածն անընդհատ գրում է՝ լրատվամիջոցները, լրագրողական դաշտը կործանվում են։ Ա՛յ կործանվածներ, դուք երկիր եք կործանում, դուք ձե՛ր մասին մտածեք։ Մի հրապարակումը լավը կլինի, մյուսը՝ վատը, մեկն անթերի կլինի, մյուսը թերություն կունենա, դա ի՞նչ կապ ունի։ Դուք ի՞նչ գործ ունեք մամուլի հրապարակումների հետ»:
Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց տվեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի, կոռուպցիայի վերաբերյալ, ասելով, թե՝ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեին, ապա ընդդիմությանը հիմա հանել էին կախաղան և առհասարակ Հայաստանից արտաքսել էին։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանն այս հարցերին ի պատասխան՝ նշեց, որ արաբական աշխարհից փաստացի կա երկու արձագանք՝ Լիբանանից ու Սիրիայից, արաբական մյուս երկրներից պաշտոնապես որևէ նման արձագանք չի եղել։