Պայթյունավտանգ իրավիճակ՝ ԱԺ-ում

Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նրան հարց տվեց Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի, կոռուպցիայի վերաբերյալ, ասելով, թե՝ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեին, ապա ընդդիմությանը հիմա հանել էին կախաղան և առհասարակ Հայաստանից արտաքսել էին։

«Բա մամուլի հոդվածներում ձեր մասին ինչե՞ր են գրում, Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, դուք ի՞նչ գործ ունեք այս դալիճում։ Մամուլի  հրապարակումներով եթե առաջնորդվեմ, ապա սաղիդ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալը»,- նշեց նա։

Երբ «Հայաստան» խմբակցությունից արձագանքեցին, որ այդ դեպքում առաջինն ինքը պետք է գնա այնտեղ, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց.

«Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս։ Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակալ եք, 5-րդ անիվ եք, ազդեցության գործակալ եք, նստեք տեղներք, ձեններդ կտրեք ու ներվերս էլ չուտեք, վերը ընկիր տեղդ՝ ասացի, ներվերս չուտեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հեռացավ ԱԺ ամբիոնից։

Կարդացեք նաև

Այնուհետև վեճ սկսվեց ընդդիմության ու ՔՊ-ի պատգամավորների միջև, ինչից հետո, ինչպես միշտ, առաջինը Վահագն Ալեքսանյանը հասավ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտ, սակայն նրան թիմակիցները տարան։

Այս ամենից հետո ընդդմիջում հայտարարվեց։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս