Փիլոնը երկար զգեստ է, որը հոգևորականները՝ կաթողիկոսը, եպիսկոպոսները, վարդապետներն ու քահանաները, ժամերգության ժամանակ գցում են իրենց ուսերին, թիկնոցի տեսքով:
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը: