Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների գնահատմամբ՝ երկրի ներկա կառավարության անդամները դեռևս տարիներ առաջ գործարարներին հրավիրում էին Հայաստան՝ ներդրում իրականացնելու, սակայն որևէ ձևով չեն աջակցել նրանց: Հիմա էլ կոչ են անում այդ նույն կառավարությանը՝ օգնելու փոխարեն՝ չխոչընդոտել իրենց աշխատանքը:
Շրջակա միջավայրի նախարարությունում որևէ զանգի չեն պատասխանում, մեզ միայն բողոքի ակցիաներով են պատրաստ լսել, ոնց հասկանում ենք. Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Արարատ մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում են հետաձգել Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: