Այդքան խոստանում էին բիզնեսին օգնել, օգնեցի՞ն, չէ՛. չեն կարողանում օգնել, թող չխանգարեն. ձկնաբույծ

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների գնահատմամբ՝ երկրի ներկա կառավարության անդամները դեռևս տարիներ առաջ գործարարներին հրավիրում էին Հայաստան՝ ներդրում իրականացնելու, սակայն որևէ ձևով չեն աջակցել նրանց: Հիմա էլ կոչ են անում այդ նույն կառավարությանը՝ օգնելու փոխարեն՝ չխոչընդոտել իրենց աշխատանքը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները դեմ են նոյեմբերի 22-ին խորհրդարանի կողմից ընդունված Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքին, որով Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։

ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է պարտադրել ձկնաբուծարաններին՝ խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:

«Ե՞րբ են իրենք օգնել բիզնեսին արտահանման կամ տեղում կատարվող աշխատանքում: Ինչ-որ բանով օգնե՞լ են: Հեղափոխությունից հետո եկան, հայերին ասացին՝ եկեք այստեղ բիզնես դրեք, մենք ամեն ինչով կօգնենք, մեր ղեկավարն էլ էր եկել, բայց իրենք որևէ հարցով չեն օգնել նրան: Այսօրվա դրությամբ ճանապարհները որ փակվում են, ի՞նչ են անում, օգնո՞ւմ են, որ արտահանումը լինի, ժողովուրդը կարողանա ապրել: Չէ՛:

Կարդացեք նաև

Այս մարդն իրենով է անում ամեն ինչ ու որևէ մեկին չի դիմում որևէ հարցով, այդքան մարդկանց էլ աշխատանքով է ապահովում: Մեր ուզածը հիմա մի բան է, որ այս մարդկանց տուպիկի առաջ չկանգնեցնեն: Չխանգարեն՝ օգնել պետք չէ: Մենք դա ենք ուզում միայն»,- ասաց ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս