Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Որպես հետևանք՝ իշխանությունը վերածվել է այդ երկու ճյուղերի սիմբիոզի, որը հանդես է գալիս յուրատեսակ քիմերայի տեսքով, որում դիցաբանական հրեշավոր սատանայի առյուծի գլուխը ներկայանում է՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ այծի իրանը՝ խորհրդարանի տեսքով։ Հիմա իշխանությունը՝ Կարեն Անդրեասյանի ձեռամբ, զբաղված է դատական համակարգի վերջնական հնազանդեցմամբ, որի ավարտին քիմերայի հրեշավոր մարմինը կամբողջանա, և դատական իշխանությունը կկատարի իրեն հատկացված վիշապի պոչի դերը։