Զտված ձավարեղեն ուտելը կարող է առաջացնել բորբոքային պրոցեսների սրացում, այդ թվում՝ հոդերի, և, համապատասխանաբար, առաջացնել հոդացավերի սրացում։ Ամբողջական հացահատիկները լավագույն ընտրությունն են արթրիտի դեպքում, Gazeta.Ru-ին ասել է էնդոկրինոլոգ Անժելա Տոլմասովան։
Սուր բորբոքումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ցավ, կարմրածություն, շարժունակության անկում կամ շարժվելու անկարողություն, այտուցներ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ իրավիճակն առավել սրվում է, երբ բորբոքումը դառնում է քրոնիկական: