«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Նիկոլ Փաշինյանի վարքում անհավասարակշռության ակնհայտ դրսևորումներ, իհարկե, կան, սակայն հոգեպես նա առողջ է։ Իր պրոբլեմը բարոյական ոլորտի պրոբլեմ է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ մասնագիտորեն մեկնաբանելով Փաշինյանի հոգեբանական բնութագրի մասին հարցը։
Արցախի օկուպացմանն ու տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությանը հանգեցրած 44-օրյա պատերազմից 2020 թվականին հնարավոր էր խուսափել, եթե Ալիևը հասկանար, որ հարձակումը շատ ավելի թանկ գին է արժենալու իր համար, քան բանակցությունները շարունակելը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը հիշեցրեց՝ Ալիևը, ինչպես ինքն է խոստովանել, 17 տարի սպասել է այդ օրվան՝ նախապատրաստելով իր բանակն այդ պատերազմին։