«Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ՀՀ կառավարչից պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանում ու Թուրքիայում երևի հասկացել են, որ հայ հասարակությունն այդուհանդերձ կարող է արթնանալ, և փորձում են Նիկոլ Փաշինյանից ստանալ առավելագույնը, քանի դեռ նա կարողանում է պահպանել իշխանությունը։ Եվ լայն իմաստով, հիմա հայ հասարակությունից է կախված՝ ավելի շուտ Թուրքիան ու Ադրբեջա՞նը կկարողանան Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հայկական պետականության հիմնասյուները համարվող դրույթները, թե՞ ժողովուրդը իշխանությունից կհեռացնի դրանք հեռացնող Նիկոլ Փաշինյանին։
«Ինքս դեմ եմ այս «անկլավների» հանձնմանը, քանի որ Ադրբեջանն իր սահմանադրական ակտի 2-րդ հոդվածով ամրագրում է, որ ժառանգն է 1918-1920 թվականների Ադրբեջանի տարածքի, իսկ այդ շրջանում որևէ «անկլավ» գոյություն չուներ։ Այդ «անկլավները», երբ ժամանակին տրվել են Ադրբեջանին, տրվել են՝ առանց իրավաբանական հիմք ունենալու։ Եթե Ադրբեջանը կարողանա իրավաբանորեն փաստեր ներկայացնել, որ դրանք ժամանակին իրեն են տրվել Հայաստանի կողմից, այդ ժամանակ ինչ-որ տեղ հասկանալի կլինի, բայց այդ ամենը մենք պետք է պահանջենք։
Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրապայքարին մասնակցում է երեք քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցին, ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է ստորագրել խաղաղության շրջանակային պայմանագիր։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ընդդիմության և իշխանության դասական համագործակցությունը կայանում է հակասությունների մեջ։
«Միացում Հանուն Հայաստանի» կոչով օրերս Տորոնտոյում իրականացվել է խորհրդանշական ավտոերթ՝ Կանադայի իշխանությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վրա:
«Նախորդ օրը կեսգիշերից ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կութում վերջին շրջանում համեմատական հանգիստ է, թշնամին հազվադեպ է կրակում՝ այն էլ օդ, բայց մեկ է՝ վախի մթնոլորտը կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կութի բնակիչը։