Ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանին է, դեռ նման որոշման անհրաժեշտություն չկա. Փաշինյան

«Նախորդ օրը կեսգիշերից ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ քանի դեռ չի կայացվել նման որոշում, հետևաբար՝ դրա անհրաժեշտությունը չկա, բայց ոչ այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ՝ որովհետև դա լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն:

«Նաև՝ կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով: Հարցն օրակարգում է, և իրադրությունը օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է՝ գնա՞լ նման որոշման, թե՞ չգնալ, և ըստ այդմ՝ կայացվում է որոշում: Այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահին այդ որոշումը չի կայացվի՝ կախված իրավիճակի կոնկրետ գնահատականից»,- մանրամասնեց Փաշինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930