Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հիմնահարցն արդեն իսկ արտացոլվում է ծավալված նախընտրական պայքարում։ Մինչ կառավարությունը «կա՛մ ՔՊ, կա՛մ պատերազմ» կարգախոսի ներքո առաջարկում է շարունակել թշնամուն խաղաղեցնելու ուղեգիծը, ընդդիմությունն առաջ է մղում «երաշխավորված խաղաղության» գաղափարը, և եթե կառավարության որդեգրած ճանապարհից բխող վտանգները և կորուստները բավական տեսանելի են, ապա ընդդիմության մտահղացումն իրագործելու հնարավորությունը դեռ մշուշոտ է, […]
Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունը հորթային հրճվանքով ցնծում է իրականում իրենից ոչինչ չներկայացնող այդ կանոնակարգի հաստատման կապակցությամբ, Ադրբեջանն ամենաուղիղ կերպով հասկացնում է, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ իրեն հետ չի պահելու հարմար պահի պատերազմ սանձազերծելու քայլից։