Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի երկարամյա նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերն ընդգրկող գրքի հրատարակումից հետո, որտեղ նա անդրադարձել է նաև Արցախի 2020 թվականի 44-օրյա պատերազմին և այդ օրերին ԻԻՀ միջնորդությանը, փորձագիտական, քաղաքական շրջանակները թարմացրեցին 44-օրյա պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու թեման: 168.am-ը մշտապես «տաք» է պահում այս թեման և առհասարակ, պատերազմին առնչվող ցանկացած թեմա, այդ թվում՝ նախապատերազմյան: Իսկ ասելիք դեռ շատ կա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է: