Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որը համարվում է Նահանգների կառավարության անկախ գործակալություն և պատասխանատու է քաղաքացիական օտարերկրյա օգնության և զարգացման օժանդակության իրականացման համար, սպասում է Թրամփի վերջնագրին։ Իսկ մինչ այդ՝ արդեն մի քանի օր է՝ չի գործում USAID-ի պաշտոնական կայքէջը։
Իրավիճակից ելքը հանրության որակյալ հատվածի ինքնակազմակերպումն է ու համախմբումը, որից ամենաշատն է սարսափում Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև այդպիսի հանրային մոբիլիզացիան անարժեքության ճահճից կարող է հանել ոչ միայն հասարակության մնացյալ հատվածին, այլ նաև պետությանը։
Հայ հասարակությունը մտավոր տիրույթում, բայց հետո նաև ինստիտուցիոնալ կերպով պետք է պատրաստվի մետաՆիկոլ իրականությանը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու որևէ օտար ափում մղկտալ մետաՀայաստան դժբախտությունից։