168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով եվրոպական կառույցների՝ ՀՀ իշխանությունների նկատմամբ լոյալ դիրքորոշմանը, ասաց՝ երբ կգա Արցախի հարցով վերջնական որոշումներ կայացնելու ժամանակը, և դրանք ամբողջովին չեն լինի արևմտյան ազդեցության ներքո կայացված, այն ժամանակ միայն եվրոպական կառույցները կտան այս իշխանությունների գործողությունների ամբողջական և օբյեկտիվ գնահատականը:
«Նման հարցերը հակամարտությունից կամ ակտիվ ռազմական գործողություններից հետո լուծում են ստանում քաղաքական ճանապարհով, որտեղ ներգրավված են լինում մանդատ ունեցող կառույցներ, օրինակ, Կարմիր խաչը: 2016թ., կարծում եմ, այդ բանակցությունները շատ ավելի պատշաճ են ընթացել, և հայկական կողմը, ունենալով նաև ուժեղ բանակցային դիրք, կարողացել է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի մարդասիրական խնդիրները ժամանակին իրենց լուծումը ստանան»,- ասաց իրավապաշտպանը: