Այս օրերին, եթե պատահմամբ նկատեք, որ ձեր տան վրա հաշվառված անձանց չեք ճանաչում, անպայման բարձրաձայնեք այդ մասին և դիմեք լիազոր մարմին․ նման ահազանգեր համացանցում արդեն իսկ կան․ մարդիկ պատահաբար պարզում են, որ իրենց հասցեում անձինք են գրանցված, որոնց չեն ճանաչում։ Նման դրվագներն առավել շատանում են հատկապես ընտրություններից առաջ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ նշելով, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ բողոքելով, որ հաշվառման և գրանցման բաժիններում մեծ հերթեր են։
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը խոսեց ՀՀ անձնագրայիններում արձանագրված մեծ հերթերից: