Այս աղետը վերջ կունենա, թե ոչ՝ մեծապես կախված է մեզանից։ Պարզապես ճիշտ պետք է գնահատենք՝ 44-օրյա պատերազմը մենք անվանեցինք արցախյան, բայց այն պատերազմ էր Հայաստանի դեմ։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ խոսելով 2020 թվականի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 3-րդ տարելիցի և այսօր էլ շարունակվող պատերազմի մասին։