Համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցում խոչընդոտ հանդիսացող նույնականացման քարտերի տրամադրման հարցը փաշինյանական Կառավարությունը որոշել է լուծել այդ քարտերը պատրաստելու համար ավելի վաղ գնված և փչացած թանկարժեք սարքավորումները հրատապ նորոգելու ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ երևույթին, հիանալի հասկանում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ամբողջովին ձախողել է: Ավելին, ակնհայտ է, որ մարդիկ տոտալ բոյկոտում են այս համակարգը, ինչի մասին է վկայում այս պահին հայտարարագիր լրացրած անձանց թիվը: Մեր տեղեկություններով, կառավարությունում, մեղմ ասած, անհանգստացած են հայտարարագրման տեմպերից. որքան էլ հընթացս որոշակի «պրոգրեսիայով» հայտարարագիր լրացնողների թիվը մեծանա, միևնույնն է, այս տարի հազիվ թե 20-30 տոկոսից ավելի լինի ընդհանուր թիվը: