«Ստրուկն էլ է, չէ՞, խաղաղ ապրում, ինչ ասում են՝ անում է. հիմա սա խաղաղությո՞ւն է». Տիրան Խաչատրյան

Այսօր «Հայաստան» դաշինքի համագումարից առաջ լրագրողները ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի ֆոնին արդյո՞ք ՀՀ իշխանությունների պահվածքը նորմալ է, երբ նստում են իրենց «քարոզարշավային ուրախ ավտոբուսն» ու մեկնում մարզեր։

Ըստ Տիրան Խաչատրյանի, եթե ՀՀ անվտանգային համակարգն այնպիսի վիճակում լիներ, որ բոլոր սպառնալիքներին կարողանար համարժեք արձագանքել, ապա իշխանությունների պահվածքը նորմալ կգնահատեր։

«Չնայած չի կարելի, որ հարևան երկրում կան զոհեր, իրադարձություններ, դու քեֆ-ուրախություն կամ չգիտեմ անհասկանալի պահվածք դրսևորես։ Բայց նույնիսկ, եթե նման պահվածք կա, ուրեմն՝ անվտանգային ոլորտում բոլոր խնդիրները շատ մանրամասն ու ամբողջական լուծված լինեն։ Միանշանակ կարող եմ ասել, որ նույնիսկ գերհզոր պետություններում լուծված չեն կարող համարվել, ուր մնաց՝ մեզ մոտ։ Գիտե՞ք ինչ է՝ ուղղակի թքած ունեն ամեն ինչի, բոլորի և ինչ որ կատարվում է՝ դրա վրա»,- նշեց Տիրան Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է Արման Թաթոյանի հրապարակած արբանյակային լուսանկարներին, որոնցով նա ցույց տվեց, որ նախորդ տարի օգոստոսին ադրբեջանցիները կրկին առաջ են եկել ՀՀ տարածքում ու դիրքերը բարելավել են, Տիրան Խաչատրյանն ասաց.

Կարդացեք նաև

«Դուք լրագրողներ եք, և շատ հետաքրքիր ձևով հրապարակումներ է նաև եղել «Googlе» իրենց մեկնաբանություններով և իրական քարտեզագետների հետ կապված։ Մեկնաբանություն անողն առհասարակ քարտեզագետ չէ, քարտեզագրությունից տեղեկություն չունի և եթե նույնիսկ փորձի համադրել «Googlе»-ից վերցրած ու ԳՇ իրական քարտեզները, փորձեն հասկանան՝ ինչ է, կհասկանան, որ իրենց մեկնաբանությունները սխալ են։ Խոսքն իշխանությունների մասին է։

Կոնկրետ դեպքի, կոնկրետ վայրի հետ է դա կապված, թող մի հատ անցնեն, հնարավորություն տան այդ ամենը պարզելու և օբյեկտիվ ներկայացնելու»,- հավելեց նա։

Տիրան Խաչատրյանը վստահ է՝ եթե Հայաստանում իշխանափոխություն լինի, ապա ավելի անվտանգ կլինի, քան հիմա է։

«Հիմա իրենք որ ասում են՝ խաղաղություն, խաղաղությո՞ւն է, երբ ստրուկի, ճորտի կարգավիճակում ես, ինչ ասում են՝ անում ես, ինչ ուզում են՝ տալիս ես, ոնց ուզում են՝ քեզ դրսևորում ես, դա խաղաղությո՞ւն է։ Ստրուկը խաղաղ ապրում է՝ ճի՞շտ է, տերն ինչ ասում է, այնպես էլ անում է. ապրում ենք «խաղաղ» և մեզ թույլ ենք տալիս ուրախանալ»,- ընդգծեց Տիրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս