Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում արդեն մի քանի անգամ սադրանքների է դիմում՝ Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի, դաշտում աշխատող բնակիչների ուղղությամբ կրակ արձակելով։ Հերթական սադրանքին ադրբեջանական զինված ուժերը դիմել են Մարտունու շրջանի Հացի գյուղի ուղղությամբ: «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել նույն գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանի ուղղությամբ։ Կրակել են գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքից: