Այժմ կոչով դիմում եմ ձեզ և հրավիրում եմ բոլոր այս գաղափարները կիսող մարդկանց միանալ մեր շարժմանը` «Արմենիա 2026»-ին: Եվ հիշեցնում եմ, որ սա մի վերկուսակցական հարթակ է, որի նպատակն է՝ 2026 թվականին իշխանության բերել այս գաղափարները կրող մարդկանց, ովքեր կստեղծեն մենքն առաջնահերթ համարող մեր երազանքների Հայաստան:
Շուրջ երկու շաբաթ առաջ՝ մայիսի 11-ին, 168.am-ը տեղեկացրել էր, որ թեպետ քրեական վարույթով անցնող, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակով 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող փաստաբան, ներկայումս՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանի թեկնածությունը՝ որպես քրեական մասնագիտացմամբ դատավոր, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժարվել էր հաստատել, սակայն Կարեն Անդրեասյանը որոշել է նրան ամեն գնով դատավոր դարձնել: