«Պատկերացրեք՝ այս մարդկանց մեծամասնությունը մուսուլման է, և Բրիտանիան պահանջելու է պաշտպանել նրանց շահերը։ Ովքե՞ր են լինելու այդ շահերի պաշտպանողները, իհարկե, Թուրքիան, Ադրբեջանը, և, չի բացառվում, որ նաև Հայաստանում նշանակված ղազախ հյուպատոսը»,- ասաց Կարեն Իգիթյանը։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պատասխանելով այս հարցերին՝ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի ունի, որ Ադրբեջանն արդեն գրավել է Արցախը, և այլևս խնդիր չկա խաղաղության գնալու համար։
Արցախի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, բնապահպանական պատրվակներով փակած Ադրբեջանն արդեն 8 օր է չի բացում։ Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանին պատրվակներ են պետք, որպեսզի իրավիճակը սրի ու Արցախը պահի շրջափակման մեջ։
«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են, որ ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը, նույնիսկ Վրաստանի մի հատվածը։ Նույնիսկ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո մենք ոչ թե թևակոխելու ենք խաղաղության դարաշրջան, այլ հակառակը՝ պատերազմի հավանականությունն ավելի է մեծանալու»։
Այսօր «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։