«2025-ը ոչ պակաս մարտահրավերային է լինելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենաղարիշվիլին՝ ամփոփելով 2024թ. ընթացքում գրանցված ռեգիոնալ իրադարձություններն ու ներկայացնելով 2025թ. քաղաքական կանխատեսումները։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հրավերով Եվրախորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցավ՝ կոշտ քննադատության ենթարկելով իշխող «Վրացական երազանքի» քաղաքականությունը։
«Փաշինյանը սրտանց ուզում է, որ Վրաստանում իշխանափոխություն լինի. դա իր իշխանությանը նոր շնչառություն կտա։ Ավելին, իմ տեղեկություններով՝ Վրաստանի բողոքի ակցիաներին մասնակցելու համար Հայաստանից 400-500 մարդ է մասնակցել»,- ասաց Սուրենյանցը։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերոնշյալ բոլոր օջախներում էլ, ամենայն հավանականությամբ, ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենալու, քանի որ սրանով կարծես սկսվում է ձևավորվող աշխարհակարգի վերջնական դիրքավորման փուլը։ Այս զարգացումները, նրա խոսքով, ցույց են տալիս, թե այս կամ այն երկրներն ինչ հավակնություններ ու շահեր ունեն յուրաքանչյուր գոտում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նախօրեի հայտարարությունները երկրի արտաքին քաղաքական վեկտորում որոշակի փոփոխությունների մասին՝ կրկին լցրեցին Վրաստանի մեծ քաղաքների և հատկապես Թբիլիսիի կենտրոնական փողոցները հազարավոր ցուցարարներով։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄանդամակցությանբանակցությունները մինչ 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո Թբիլիսիում և վրացական խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։ Բազմահազարանոց բողոքի ակցիա է սկսվել հատկապես Թբիլիսիում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ, որտեղից ցուցարարները դեպի խորհրդարան երթով շարժվելու որոշում են կայացրել։ Այս մասին հաղորդում են վրացական, ռուսական և արևմտյան ԶԼՄ-ները։ Ռուսթավելի փողոցում՝ խորհրդարանի շենքի […]
«Մինչ ընտրությունները դեռևս «Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում էին, որ ընտրությունների արդյունքում իրենք կստանան 100 մանդատ, այսինքն՝ կունենան սահմանադրական մեծամասնություն, բայց դա անիրատեսական էր «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից և արևմտյան գործընկերների հետ բաց առճակատման մեջ մտնելուց հետո»,- ասաց քաղաքագետը։
Վրաստանում օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բազմամարդ հանրահավաքների ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով Թուրքիայում էր։ Ուշագրավն այն է, որ Վրաստանի ներքին խժդժությունների, ինչպես նաև Արևմուտք-Վրաստան տարաձայնությունների ֆոնին Թուրքիայի նախագահն իր աջակցությունն է հայտնել Վրաստանին։
Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան դատապարտում է «Մթավարի արխի» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի և կուսակցության առաջնորդներից մեկի` Մամուկա Մդինարաձեի դատապարտելի պահվածքը։ Կանոնադրության համաձայն՝ անընդունելի են կուսակցությունների ղեկավարների նման վերաբերմունքը և նմանօրինակ բառապաշարի օգտագործումը։