Ցավոք, հասարակության մեջ պահքի և դիետայի զանազանությունը հաճախ չենք կարողանում տարբերակել։ Մեր քահանայական փորձառությունից պիտի ասեմ, որ երբ մոտենում է պահքի շրջանը՝ մնում է մեկ շաբաթ կամ մի քանի օր, սկսում են թե՛ սոցիալական հարթակներում, թե՛ առերես մոտենալ ու հարցադրումներ անել՝ Տեր հայր, ինչպե՞ս պետք է պահք պահեմ, ի՞նչ պետք է անել, կամ ի՞նչ չպետք է անել։