2021թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր փակած շուրջ 30 զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ աննախադեպ բիրտ ուժ կիրառվեց: Ծնողներին, այդ թվում՝ կանանց, քարշ էին տալիս Եռաբլուրի աստիճաններով:
«Մասիս Մելքոնյանը դուրս չի եկել դատավորի կաշվից: Նիստի ժամանակ, երբ դիմում էր Լևոն Քոչարյանին, առոգանությամբ և խաղաղված հոգով ասում էր՝ մեղադրյալ Լևոն Ռոբերտի Քոչարյան: Զգացվում էր՝ իր հոգին ինչպես է փառավորվում, որ, ի վերջո, Քոչարյան ընտանիքից մեկին էլ ինքը կալանավորեց»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը: