Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկտի հետևանքով բնակիչների այգիները կրել են ահռելի վնասներ։ Բերքի մեծ մասը վնասվել է։ Երեկ Արտաշատի շրջանի Քացրաշեն գյուղի բնակիչները գյուղ այցելած լրագրողներին ցույց տվեցին այգիները և կրած վնասները։
Ապահովագրություն ներդրնելուց առաջ, նախ՝ պետք է մտածել զարգացած գյուղատնտեսություն ու հարուստ գյուղացի ունենալու մասին։ Այսօր Հայաստանում ո՛չ մեկը կա, ո՛չ էլ մյուսը։ 7 տարում ի՞նչ են արել դրա համար. Ինչ էլ արել են՝ անարդյունք է եղել։ Եթե համակարգը չի աշխատում, դա գյուղացու մեղքը չէ։ Այնպիսի համակարգ ներդնեիք, որ աշխատեր։ Ինչպես միշտ, բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Փոխարենը պատասխանատվություն կրեն պետության ու հարկատուների փողերն անիմաստ վատնելու համար՝ իրենց ձախողումները փորձում են բարդել գյուղացու վրա։
«Եթե չեմ սխալվում, Վանաձորում կարկտապաշտպան ցանցեր կան, կարող են այնտեղից գնել, բայց այնպես չլինի՝ էժան գնեն, բերեն գյուղացու վրա թանկ վաճառեն։ Այո, կա մտավախություն, որ այդ ցանցերը կարող են շատ թանկացնել ու բարդել գյուղացու գլխին։ Սրանք գնացել էին ինչ-որ «չնթռլո» կազմակերպություններից սելիտրա էին բերել ու վաճառում էին գյուղացուն, կյանքում նման սելիտրա տեսած չկայի, դրա համար եմ ասում, նույնը հիմա չանեն»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։