«Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե նա ի՞նչ է արել երկրի համար, ի՞նչն է ավելացրել։ 7 տարի առաջ, երբ եկավ երկրի ղեկին, ես իր կնոջից բարձր էի, իմ տունը մաքուր էր, իմ երեխան ուտում էր այն կոնֆետը, որն իր երեխան չէր ուտում, իր երեխան ռեստորանի տեղն էլ չգիտեր, բայց իմ երեխան գիտեր, որովհետև 30 տարի ես դառը դատում եմ այս երկրում։ Այսօր իր կինը հրավիրում է, չգիտեմ՝ ում է հրավիրում, որ 3,5 մլն վճարեն ու իր հետ ճաշեն, էս ի՞նչ օրենքներ են, խայտառակություն է։ Մեզ մինչև վերջ հավասարեցրեց հողին»,- նշեց Կարինե Գևորգյանը։