«Այս 6.5 տարվա ընթացքում համոզվել ենք, որ այս իշխանության արած որևէ քայլ չի բխում ՀՀ պետականության, ժողովրդի շահերից: Մեզ մի բան էր պետք՝ ընդդիմությունը պետք է այնպիսի ծրագիր մշակեր, որի հետևից ինքն էլ գնար այնպիսի համակարգվածությամբ, ինչպես անում են իրենք: Աստված չանի, որ այն բոլոր նպատակները, որոնք իրենց առջև դրել են իրենք և իրենց տերերը, իրականություն դառնան»,- ընդգծեց նա:
«Եթե ներկայիս ընդդիմությունը վայր դնի մանդատները, ՔՊ-ականները կկարողանան աշխատել մեկ կուսակցությունով, դա ճգնաժամ չի առաջացնի, մեկ կուսակցությունով կաշխատեն, իրենք իրենց կծափահարեն։ Փաշինյանը եթե գնա արտահերթ ընտրությունների, կդիմի նաև Թուրքիայի և Ադրբեջանի օգնությանը, որպեսզի որևէ նախկին որևէ տեղ չհայտնվի»,- ասաց Աճեմյանը։
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Տավուշում ընթացող գործընթացների մասին, ասաց, որ հաճախ թվում է, թե արդեն տեղ չկա իջնելու, արդեն հատակն է, բայց ամեն անգամ հասկանում են, որ իրավիճակը կատաստրոֆիկ է։
ՀՀԿ ԳՄ անդամների ու Ամասիայի բնակիչների հանդիպման մասնակիցներին միավորող կարևորագույն հարցերը կրկին երկրի անվտանգությունն էր ու դրանից բխող հետևանքների գիտակցումն արթնացնելը: Հավաքվել էին, որպեսզի միասին տարբերակ գտնեն՝ դրանցից խուսափելու համար:
«Արցախում իրավիճակը ծանր է, ամեն ինչի դեֆիցիտ է: Արցախցիները հասկանում են, որ Հայաստանի իշխանությունները երես են թեքել իրենցից: Ես համառորեն ամեն օր զանգում եմ Արցախում ապրող մեր մտերիմներին, չնայած՝ նորություն չունեմ ասելու և մեղավորության զգացում եմ ապրում, բայց ամեն օր բոլորի հետ խոսում եմ, ասում եմ, որ իրենք մենակ չեն, և զարմանում եմ ոչ միայն իրենց տոկունության, այլ նաև հումորի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: