«Երկրորդ մոլորությունն այն էր, որ ընտրված Սարիկ Մինասյանն անկուսակցական էր, բայց այժմ արդեն կուսակցական է՝ ՔՊ-ական։ Կարծում եմ՝ գյումրեցիները համայնքապետի ընտրության ժամանակ միանշանակ իրենց գնահատականը կտան, որովհետև միշտ ասել եմ ու հիմա կրկնում եմ՝ ամեն ինչ տեղի է ունեցել գյումրեցիների աչքի առաջ։ Մարդիկ աչք ու ականջ ունեն, ամեն ինչ տեսնում ու լսում են, իրենց քվեով այդ ամենի գնահատականը կտան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Մալխասյանը։
«ՔՊ-ին չի հաջողվելու Գյումրիում վերցնել իշխանությունը, զարգացումը բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել, եթե հաջողվեր, ապա վաղուց վերցրած կլիներ։ Իմ հասկանալով՝ օրենքի բացն իրենք ուզում են հօգուտ իրենց օգտագործել, անհայտ է, թե այդ պաշտոնակատարը որքան է կառավարելու։ Արդար ու բարոյական չէ, որ ՔՊ-ի նշանակած անձը վարչական ռեսուրսն օգտագործելով՝ իր ընտրությունն է կազմակերպելու։ Ունենք փաստ արձանագրված, որ Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն 5+1 տոկոս ձայն չհավաքեց, բայց պաշտոնակատար նշանակելուց հետո այդ անձը կազմակերպեց ընտրություն ու հավաքեց այդ ձայնը»,- եզրափակեց Կարեն Մալխասյանը։