
Սամվել Կարապետյանն իր կարողությունն ու հեղինակությունը մշտապես դրել է հանուն Հայաստանի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ թեպետ առաջին հայացքից թվում է՝ Փաշինյանը վերահսկողությունը կորցրել է, բայց իրականում այդպես չէ:
«Իրականում համակարգված աշխատանք է տարվում տարբեր շերտերով, տարբեր համակարգերի դեմ, բոլոր այն ուղղություններով, նաև՝ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք կարող են իր համար որևէ խոչընդոտ ստեղծել: Իսկ խոչընդոտներ ստեղծում են բոլոր այն ուժերը, այն գործիչները, որոնք փորձում են կանխել Հայաստանի անկումը, ովքեր փորձում են կանխել այս իշխանությունների, Թուրքիայի և Ադրբեջանի միջև այն բանակցությունները, որոնք բխում են բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, և պայքարում է այս իշխանությունը բոլոր այն ուժերի դեմ, որոնք այսօր իրենց պահվածքով, իրենց գործունեությամբ ապահովում են մեր երկրի կենսունակությունը և Հայաստանում և Հայաստանից դուրս ներկայացնում են Հայաստանի շահերը»,- գործարար Սամվել Կարապետյանի առանձնատան դիմաց մեզ հետ զրույցում ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ այն գործիչները, ովքեր իրենց ազատ կամքն են արտահայտում, հնչեցնում արտահայտություններ, որոնք հակասում են գործող իշխանությունների մոտեցումներին, միանգամից դառնում են քաղաքական հետապնդումների թիրախներ. «Այս դեպքում դա արտահայտվել է գործարարի նկատմամբ, ով երկրի ներսում և դրսում ներկայացրել է Հայաստանը, իր բոլոր հնարավորությունները, հեղինակությունը դրել է հանուն Հայաստանի Հանրապետության»:
Մանրամասները՝ տեսանյութում