Ապրիլի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։
Օրերս սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) պայմանագրային զինծառայող որդուն հեռացրել են զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկից:
«Ինձ համար կա մի հստակ բան՝ հայրենիքը պետք է պաշտպանել: Եվ եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին»,- շեշտեց նա՝ վստահեցնելով, որ ինքն այն փոփոխության պայքարի զինվորն է, որը կանխելու է պատերազմները:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, գնդապետ-հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ) մարտի 31-ին հիշեցրել է Աննա Հակոբյանի՝ 2023 թվականի ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ժամանակ արված հայտարարությունը, որ 11.000 դասալիք է եղել 44-օրյա պատերազմի ընթացքում: