Այս պայմաններում մանր ու միջին բիզնեսի համար կառավարության ճնշմանը դիմանալն ուղղակի հերոսություն է։ Շատ ավելի, քանի սովորական հարկ վճարողի հերոսությունը։
«Եթե մարդիկ իրականում արևից դառնային թմրամոլ, ապա մենք կբախվեինք կախվածության դասական ախտանշանի հետ` մարդիկ կթողներին իրենց աշխատանքը և ընտանիքը, որպեսզի իրենց ամբողջ ժամանակն անցկացնեին լողափին, անվերադարձ կմեկներին Ֆրանսիայի հարավ և այլն»,- ըստ BBC.co.uk-ի՝ նշում է նա:
Աշխարհում տարեցտարի աճում է թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր գործածող անձանց և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը։ Այս վտանգավոր միտումը հատկապես վերջին տարիներին ահազանգող տեմպեր է գրանցում Հայաստանում։ Մտահոգիչ վիճակագրության մաս են կազմում նաև անչափահասները։
Նկատելի են կոռուպցիոն ռիսկեր․ օրինակ, ոլորտում կա իշխանության ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցող գործարար, ում ազդեցությունն օր օրի մեծանում է։ 2018-ից սկսած՝ նրա բուքմեյքերական ընկերությանը, ի թիվս այլ բաների՝ ավելացավ սպորտային հեռուստաընկերություն և բանկ՝ միահյուսելով իր բիզնես շահերը և ժողովրդին գցելով այդ անվերջ սպորտ-խաղադրույք-վարկ օղակի մեջ։ Սա մի համակարգ է, որը խրախուսում է խաղամոլությունը՝ վնաս հասցնելով հարյուր-հազարավոր ընտանիքների։
«Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն արտահանմանն առնչվող դրվագներով, ընդհանուր առմամբ, մեծ տարբերություն չի տեսնում 2024 և 2025 թվականների ֆինանսական գլխավոր փաստաթղթերի միջև։
«Իմ համոզմամբ՝ թմրամոլությունն ավելի հույժ կարևորության հարց է և ավելի վտանգավոր, քան COVID-ը, որ երբևէ ունեցել ենք»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հայաստանում հաշվառված թմրամոլների թիվն ավելացել է. 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 7500 թմրամիջոց գործածող անձ, ինչը 300-ով ավելին է 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Հաշվառվածների 70 տոկոսը 30-45 տարեկան անձինք են՝ մեծամասամբ տղամարդիկ. թեև վերջին տարիներին աճ նկատվում է, բայց կանանց թիվը փոքր է՝ 150-ը՝ հաշվառված 7500-ի մեջ։
Բոլոր կախվածությունների դեպքում էլ ընտանիքի անդամների, հարազատների մեջ ձևավորված է լինում յուրահատուկ գերհուզական վերաբերմունք այդ երևույթների հանդեպ, ինչը հաճախ վերածվում է համակախվածության։ Սա այլ, բարդ հոգեբանական առանձին աշխատանք ենթադրող խնդիր է։ Էլի չբացառելով ընտանիքի անդամների կամ հարազատների օգնությամբ այս խնդիրը հաղթահարելու շատ հազվադեպ հնարավորությունը, այնուամենայնիվ, կյանքը ցույց է տալիս, որ սովորաբար հնարավոր չի լինում։ Սակայն այս առումով պետք է նշեմ, որ շատ կարևոր է հարազատների աջակցությունը խնդրի հաղթահարման ընթացքում։