Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը պնդում է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը Հայաստանը տանում է կործանման. երկիրը բերել-հասցրել են այն վիճակին, որ մեր պետականությունն այլևս կարող է գոյություն չունենալ, ինչը կանխելուն միտված պայքար է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որին միանալու համար էլ, ըստ Խորեն Մարդոյանի, ինքը եկել է Հայաստան։
«Փաշինյանի վարած քաղաքականությունն ազդում է հայկական սփյուռքի համայնքների վրա, որոնք տասնամյակներ միավորված են եղել Արցախի ինքնորոշման իրավունքի և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, իսկ հիմա Փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով փակվել է Արցախի հարցը, իսկ Ցեղասպանության հարցը կամաց-կամաց փակվում է»,- ասաց Մարդոյանը՝ շեշտելով, որ հենց նման կարևորության հարցերի վրա խաչ չքաշելն է պատճառը, որ ամուր կանգնած են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին։
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը վտանգավոր է համարում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այդ հարցում Սփյուռքի ներդրած ջանքերին առնչվող հայտարարությունները:
«Միացում Հանուն Հայաստանի» կոչով օրերս Տորոնտոյում իրականացվել է խորհրդանշական ավտոերթ՝ Կանադայի իշխանությունների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վրա:
Հեծանվավազքի սկզբնակետն ու վերջնակետն ընտրելն իմ և Րաֆֆիի մտահղացումն էր: Ինչպես նշեցիք՝ մեկնարկը տրվեց Կանադայի Մարքհամ քաղաքի «Հույսի անտառ» (Forest of Hope) պուրակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի մոտից և ավարտվեց Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու տեղադրված կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրու մոտ: