Նիկոլ Փաշինյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում Ալիևին ուղղված մի քանի կետանոց առաջարկներ էր ներկայացրել։ Այդ առաջարկներից մեկն էլ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն։
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահ է՝ Ադրբեջանը Հայաստանի հետ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակ չունի, առավել ևս, եթե դրա անունը «խաղաղության պայմանագիր» է։ Այս մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս շեշտել է իր հայտարարություններում, այդ թվում՝ վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ամենայն հավանականությամբ ապագայում կլուծարվի, սակայն դա այնուամենայնիվ որևէ երկրի չի սահմանափակում բարձրացնել հարցեր կամ արդյունավետ դիվանագիտություն վարել։
Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանի խոսքով՝ ՀՀ օրվա իշխանությունը մշտապես դեմ է եղել, որպեսզի գործի Արցախի իշխանությունը, առհասարակ Արցախ գոյություն ունենա, և սա նորություն չէ։
Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը, ով օրերս Երևանից մեկնեց Բաքու, Ադրբեջանում ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բավականին տհաճ մեկնաբանություններ է լսել այդ երկրի ղեկավարի ու արտգործնախարարի կողմից։
Նույն հանդիպմանը Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից, նշել, թե «Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում ոչ մի ներդրում չի ունեցել հակամարտության լուծման գործում»։ Նրա խոսքով՝ կարիք չկա պահպանել այդ ինստիտուտը:
Դա այս պահին ձեռնտու է գրեթե բոլոր արտաքին խաղացողներին։ Իսկ կանխել այդ գործընթացը կարող է միայն հայ հասարակությունը, որը, սակայն, դեռևս վայելում է հավատարմագրային կառավարման մասին առասպելների վիրտուալ հաճույքը։