«Հայտնի փաստ է, որ Փաշինյանն իր ընտանիքով աղանդավոր է, և դա գրեթե չեն թաքցրել։ Ինչպես աղանդավորն այսպես՝ կախարդական փայտիկի շարժումով մեկ էլ դարձավ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, հանելուկ է։ Անգամ այստեղ նա ոչ միայն ստում է, այլև դավաճանում է իր կրոնը, որին դավանել է տարիներ շարունակ և որի աջակցությունը վայելում է նա առ այսօր։ Երկրորդ՝ երբ բարեփոխում բառը Փաշինյանի շուրթերից հնչում է, ես հասկանում եմ, որ քանդելու են և ապականեն»:
168.am-ի հետ զրույցում կիրանցեցի Գոհար Վարդանյանն ասաց՝ Կիրանց են գնացել Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ականները, և եթե նրանք կարծում են, որ կիրանցեցիները գոհ են այն ամենով, ինչ տեղի ունեցավ, կարող էին հանդիպել բնակիչներին, վերջիններս իրենց «գոհունակությունը» կհայտնեին անձամբ իշխանական պատգամավորներին։
«Նախորդ օրը կեսգիշերից ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին, և մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը»,- խորհրդարանում ՔՊ–ական պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: