«Եկել ասում են՝ տղաներդ ո՞ւր են, ասում եմ՝ դաշտում են, տղաներս ոչ մի բան չեն արել։ Ասում եմ՝ ես կարող եմ գալ ոստիկանություն, տեսնեմ՝ ինչ է եղել, ինձ ասում են՝ չէ, կնոջդ պետք է տանենք, կինս էլ ասաց՝ չի գնալու, բայց ի՞նչ իրավունքով իմ կնոջը պետք է վերցնեն, տանեն։ Երեկ նորից մի քանի կնոջ են մեր գյուղից տարել բաժին, մտնում են տուն ու ասում՝ պիտի կնանիքին տանենք։ Մտել տուն են խուզարկում, հարսները, երեխեքը տանը քնած են, ի՞նչ իրավունքով են տուն մտնում»,- շեշտեց մեր զրուցակիցը։