Մի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի պասով՝ ՍԴ-ն ապահովեց հաջորդ նախընտրական տարվա համար Նիկոլ Փաշինյանի անփոփոխ շոուի՝ «Քոչարյանը կդատվի» մի քանի դրվագանոց տրագիկոմեդիայի շարունակականությունը:
Երբ Դատավորների ընդհանուր ժողովից երկու օր առաջ 168.am-ը գրել է, որ Ժողովից երկու օր առաջ դատավորները ծանուցում են ստացել, որ նախապես հայտարարված Աջափնյակ նստավայրի փոխարեն՝ Ժողովը տեղի է ունենալու Կառավարության նիստերի մեծ դահլիճում, դատավորները չըմբոստացան, համենայն դեպս որևէ մեկը հրապարակայնորեն չփորձեց ընդդիմանալ, ասել, որ առնվազն կոռեկտ չէ, որ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական իշխանության աշխատաժողովը տեղի ունենա Գործադիրի շենքում: Հատկապես որ, Ժողովն ինտրիգային էր, շարքային չէր. ընտրվում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու:
Նախորդ տարվա վերջում հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Արայիկ Թունյանը դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հենց այդ օրը 168.am-ը տեղեկացրել էր, որ հրաժարականի պատճառը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր ընտրվելն է:
Երեկ՝ հուլիսի 19-ին անփառունակ կերպով տապալված Դատավորների ժողովից մոտ երկու շաբաթ անց, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը կրկին հրավիրել էր Ընդհանուր ժողով: