ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ում պաշտոնավարման սահմանադրական ժամկետն ավարտվել էր 2022 թվականի սեպտեմբերի կեսերին, հարցազրույց է տվել 24News-ին և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման համատեքստում անդրադարձել 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը, որի միջոցով Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ զինվորականությունը պահանջում էր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը դիտարկել էր ռազմական հեղաշրջման փորձ: