«Հիմա իրավիճակը սկզբունքորեն փոխվել է՝ Հայաստանում հաստատվել է թրքահպատակ իշխանություն, որոնք հայկական տարածքները հանձնելով՝ եկել-հասել են Նռնաձորի դարպասներին։ Հիմա Ադրբեջանի նպատակն է՝ ճեղքել այդ 46-րդ կիլոմետրը և բացել իր համար «միջանցք» ասվածը, սա սկզբունքորեն, նախկինի նման, Ադրբեջանի համար անիրականանալի չէ, սկզբունքորեն շատ իրատեսական է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Նախիջևանից ՀՀ տարածք հնարավոր ներխուժման և «միջանցք» բացելու թուրք տանդեմի քայլերի մասին։